Հայերեն   English   Русский  

Միայնակ մարդկանց առավելությունները


  
դիտումներ: 296

Հոգեբանները, ուսումնասիրելով մենակության թեման, եկել են հետևյալ եզրակացությունների:

Միջինվիճակագրական միայնակ մարդը շատ ավելի մեծ ճանաչում ունի սոցիալական ցանցերում, քան զուգընկեր ունեցողները: Միայնակներն ավելի ակտիվ են սոցցանցերում ընկերների հետ շփման տեսանկյունից, քանի որ ծանրաբեռնված չեն ընտանեկան հոգսերով: Այդ մարդիկ մեծ դեր են խաղում տրամադրություն բարձրացնելու առումով, հատկապես՝ առաջացած տարիքում:

Ավելին, միայնակները ֆիզիկապես կատարելագործվելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Ըստ որոշ ուսումնասիրությունների տվյալների՝ զույգ չունեցող մարդկանց շրջանում ամենաքիչ տոկոսը կազմում են ճարպակալման ենթակա անձինք և ամենամեծ տոկոսը՝ սլացիկ կազմվածք ունեցողները: Բացի այդ, միայնակները ինքնազարգացման ավելի շատ ժամանակ ունեն, ավելի շատ են հակված կրթություն ստանալու և ավելի մեծ հաջողություններ ունեն մասնագիտական առաջխաղացման առումով:

Իսկ հնացած կարծիքը, թե իբր միայնակ մարդիկ դժբախտ են և նրանց բոլոր ցանկություններն ուղղված են զույգի փնտրտուքին, հոգեբանները և սոցիոլոգները առասպել են անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: