Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը հրավիրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների


  
դիտումներ: 200

Ադրբեջանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրանսենյակին հրավիրել է հետևել նախագահական ընտրություններին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում կարիքների գնահատման ուղղությամբ առաքելության ձևավորման առնչությամբ: «Քանի որ պլանավորումը դեռևս շարունակվում է, դիտորդների այցի և կազմի մասին տեղեկություն դեռևս չկա»,- նշվածն է կառույցի հայտարարությունում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին: Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից: Նա որպես նախագահ վերընտրվել է 2008 և 2013 թվականներին:

Ադրբեջանում 2016 թ-ի սեպտեմբերին իրականացված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ երկրի նախագահն ընտրվելու է 7 տարով: Իր հերթին Ադրբեջանի փոխվարչապետ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը նշել է, որ Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահ վերընտրվելու մեծ շանսեր ունի:

Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանում 2018 թ-ի հոկտեմբերի 17-ը հայտարարվել էր ոչ աշխատանքային օր, քանի որ այդ օրն անցկացվելու էին նախագահական ընտրություններ: Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հնգամյա ժամկետն ավարտվում է 2018 թ-ի հոկտեմբերին: Համաձայն Ընտրական օրենսգրքի հոդվածների՝ Ադրբեջանի նախագահի՝ սահմանադրությամբ հաստատված կառավարման ժամկետի վերջին տարվա հոկտեմբերի երրորդ շաբաթվա երրորդ օրը համարվում է ընտրության օր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: