Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին խոստացել է Ուկրաինա վերադառնալ


  
դիտումներ: 682

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Իհարկե ես կվերադառնամ Ուկրաինա և միջոց կգտնեմ դա անելու համար», - հայտարարել է քաղաքական գործիչը ուկրաինական ZIK հեռուստաալիքի եթերում:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածք վերադառնալու համար օրինական միջոց կգտնի: Սահակաշվիլիի խոսքով՝ ներկայումս ինքը Վարշավայի հյուրանոցներից մեկում է գտնվում:

Հիշեցնենք, որ ֆետրվարի 12-ին Սահակաշվիլիին կալանավորել են Կիևի ռեստորաններից մեկում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրան Ուկրաինայի տարածքից Լեհաստան են արտաքսել: Իսկ հենց քաղաքական գործիչն իր արտաքսումը որպես իշխանության կողմից թուլության դրսևորում էր որակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: