Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփ Կրտսերը մեկնաբանել է կնոջ հետ տեղի ունեցած միջադեպը


  
դիտումներ: 280

ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել և ենթադրել, որ ծրարում սպիտակ փոշու հետ կապված միջադեպին կարող են ներգրավված լինել քաղաքական հակառակորդները: Գրում է Russian.rt.com-ը:

«Շնորհակալ եմ, որ Վանեսան և երեխաներս անվտանգության մեջ են, ինչպես նաև այն բանի համար, որ նրանք չեն տուժել այսօր առավոտյան գրանցված անհավանական սարսափելի միջադեպի հետևանքով», - գրել է Թրամփ Կրտսերը:

«Այն փաստը, որ որոշ անհատներ հակառակ կարծիքներ են արտահայտում նման զայրացնող պահվածքով, պարզապես զզվելի է», - եզրափակել է ԱՄՆ նախագահի որդին:

Միևնույն ժամանակ Թրամփ Կրտսերը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին և գաղտնի ծառայություններին նրանց պրոֆեսիոնալիզմի և աջակցության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վանեսա Թրամփը՝ Դոնալդ Թրամփ Կրտսերի կինը, հոսպիտալացվել է իրենց բնակարան առաքված սպիտակ փոշիով անհայտ ծրար բացելուց հետո:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ծրարում եղած նյութն անվնաս է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: