Հայերեն   English   Русский  

Մարտին Վարդազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի ավագանու նիստի սկանդալի հետևանքով


  
դիտումներ: 379

Երևան քաղաքի տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։

Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք Մարաշ սրտաբանական կլինիկա, նենց շան հոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր։

Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ»։

Հիշեցնենք, որ այսօր «Երկիր Ծիրանին» ակցիա է իրականացրել Ավագանու նիստի ժամանակ՝ փորձելով ուշադրություն գրավել Նուբարաշենում տարածված գարշահոտության խնդրի վրա: նախօրեին Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: