Հայերեն   English   Русский  

«Ք.Ա.Ք»-ը ոչ մի առնչություն չունի քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի հետ. հայտարարություն


  
դիտումներ: 621

«Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին:

«ՔԱՔ կուսակցությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի և նրա հետևանքների հետ»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այսօր «Երկիր Ծիրանին» ակցիա է իրականացրել Ավագանու նիստի ժամանակ՝ փորձելով ուշադրություն գրավել Նուբարաշենում տարածված գարշահոտության խնդրի վրա: նախօրեին Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: