Հայերեն   English   Русский  

30 տարի առաջ Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին. Շավարշ Քոչարյան


  
դիտումներ: 760

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը 30 տարի առաջ ի պաշտպանություն սեփական իրավունքների և ազատությունների Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը շրջադարձային իրադարձություն է համարում:

ՀՀ ԱԳ փոխնախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, դա կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին»:

Այս տարի լրանում է արցախյան շարժման 30-ամյակը: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը` հանուն սեփական իրավունքների պաշտպանության և անկախության: Արցախում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց մեկնարկը տրվել է փետրվարի 10-ից, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենան հիմնական հանդիսավոր միջոցառումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: