Հայերեն   English   Русский  

Պեսկովը՝ Պուտինի առողջական վիճակի մասին


  
դիտումներ: 326

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ընդամենը մրսել է և որևէ լուրջ հիվանդություն չունի: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչպես նախօրեին ասել ենք, նախագահը մրսել է: Սակայն որևէ լուրջ հիվանդություն չկա: Ամեն ինչ կարգին է, նա շարունակում է աշխատել... Ձմեռ է, ինքներդ եք հասկանում», - հստակեցրել է Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի մրսածությունը որևէ կերպ չի ազդի նրա աշխատանքային գրաֆիկի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: