Հայերեն   English   Русский  

Նիդերլանդների արտգործնախարարը հրաժարական է տվել Պուտինի հետ հանդիպման մասին ստելու պատճառով


  
դիտումներ: 569

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հալբե Զեյլստրան հրաժարական է տվել:

Նախօրեին նա խոստովանել էր, որ ստել է 2006 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Հալբե Զեյլստրան այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է, որ իր նկատմամբ վստահությունը խախտվել է և ինքն այլևս չի կարող իրականացնել նախարարի գործառույթները:

Փետրվարի 12-ին նախարարը խոստովանել էր, որ ստել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին, որի ընթացքում Ռուսաստանի առաջնորդն իբրև թե պատմել է «Մեծ Ռուսաստանի» ստեղծման իր ծրագրերի մասին, որի կազմում պետք է լինեն Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը և Բալթյան երկրները:

Նախարարը խոստովանել է, որ ինքն անձամբ ներկա չի գտնվել գործարարների հետ Պուտինի հանդիպմանը, բայց դրա մասին տեղեկացել է այնտեղ ներկա աղբյուրից:

Հալբե Զեյլստրան արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հոկտեմբերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: