Հայերեն   English   Русский  

Օբամայի դիմանկարի հեղինակը նախորդ կտավում պատկերել է զարհուրելի տեսարան


  
դիտումներ: 511

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական դիմանկարը պատկերելու համար ընտրված Աֆրիկյան-ամերիկյան նկարիչը իր նախորդ երկու կտավներում պատկերել է սպիտակամորթ կնոջը գլխատող սևամորթ կնոջ:

Ինչպես գրում է The Telegraph-ը, 39-ամյա նկարիչ Քյանդե Ուայլին նմանատիպ 2 նկարներ է ներկայացրել 2012 թվականին՝ ոգեշնչվելով ասորական գեներալ Հոլոֆերնեին գլխատող Ջուդիթի մասին Աստվածաշնչյան պատմությունից: Այն ժամանակ կայքերից մեկի հետ զրույցում նկարիչը նշել էր, որ Ջուդիթին պատկերել է որպես սևամորթ, իսկ Հոլոֆերնեին՝ սպիտակամորթ կին:

Օբամայի դիմանկարի  հեղինակ

Ուայլին մեկնաբանում է իր կտավը որպես խիզախ ու հզոր կնոջ ժամանակակից տարբերակ, որն ասոցացվում է կատաղության և արդարամտության հետ:

Օբամայի նկարը կկախեն Դիմանկարների ազգային պատկերասրահում: Չնայած նրան, որ կտավը մեծ քննադատության է ենթարկվում համացանցում, ինքը՝ Օբաման գոհ է նկարչի աշխատանքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: