Հայերեն   English   Русский  

Բարաք Օբաման ևս սպիտակ փոշիով ծրար է ստացել


  
դիտումներ: 190

Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի Վաշինգթոնում գտնվող գրասենյակ ևս սպիտակ փոշիով ծրար են ուղարկել: Գրում է Gazeta.ru-ն:

Հաղորդվել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահի գրասենյակում ներկայումս աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Օբաման այդ գրասենյակի տարածքը վարձակալում է 2017թ. հունվարին նախագահի պաշտոնը լքելուց հետո: Նրա գրասենյակի շենքում գտնվում է նաև Վայրի բնության համաշխարրհային հիմնադրամի գլխավոր մասնաճյուղը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի ոստիկանությունը կրկին սպիտակ փոշիով ծրար ստանալուց հետո շրջափակել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գրասենյակներից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: