Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում հայտարարել են Ասադի կառավարության անվտանգության մասին


  
դիտումներ: 244

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Կոուտսը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունն այլևս Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադին տապալելու հնարավորություն չունի, սակայն նրանք դեռևս կարող են շուրջ մեկ տարի պահպանել հակամարտությունը: Գրում է Gazeta.ru-ն:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Կոուտսը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունն այլևս Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադին տապալելու հնարավորություն չունի, սակայն նրանք դեռևս կարող են շուրջ մեկ տարի պահպանել հակամարտությունը: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի հրապարակած զեկույցին:

«Սիրիական ընդդիմության ապստամբությունը, որն արդեն յոթ տարի է շարունակվում, հավանաբար այլևս ի վիճակի չէ տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին կամ ոչնչացնել կառավարական զորքերից աճող ռազմական բողոքների կուտակումները», - հայտնել է Դենիել Կոուտսը զեկույցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաշար ալ-Ասադը Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու մեջ է մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: