Հայերեն   English   Русский  

Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետի հետ


  
դիտումներ: 200

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ` Աթենքին կոչ անելով երկու երկրներին բաժանող Էգեյան ծովում նվազեցնել լարվածությունը:

Այս մասին հաղորդում է թուրքական «NTV» հեռուստաալիքը` հղում կատարելով երկրի վարչապետի աշխատակազմի աղբյուրին:

Ըստ հունական կողմի տեղեկության` փետրվարի 12-ին Հունաստանի տարածքում գտնվող ջրային հատվածում թուրքական հսկիչ մոտորանավը վտանգավոր մանևրեր է իրականացրել`խախտելով բախման նախազգուշացման միջազգային կանոնները, և արդյունքում բախվել է հունական ծովափնյա պահակախմբի նավին, որն էլ հսկում էր այդ տարածքը: Նավը վնասվել է, անձնակազմը չի տուժել: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը իր բողոքն է հայտնել և կանչել է թուրք դեսպանին:

Համաձյան թուրքական հեռուստատեսության` Յըլդըրըմը Ցիպրասին իր մտահոգությունն է հայտնել Էգեյան ծովում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Վերջիններս համաձայնվել են, որ խնդիրը պետք է լուծել երկխոսության ճանապարհով, ինչի առնչությամբ երկու երկրների ռազմական գերատեսչությունները հանդիպում կունենան:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է թուրքական և հունական նավերի բախման մասին տեղեկությունը: Ըստ թուրք առաջնորդի` միջադեպը խնդիր չի առաջացրել: Համաձայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի` միջադեպի պատասխանատվությունը կրում է հունական կողմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: