Հայերեն   English   Русский  

Իսրայելի ոստիկանությունը խորհուրդ է տվել մեղադրանք առաջադրել Նեթանյահուին


  
դիտումներ: 277

Իսրայելի ոստիկանությունը խորհուրդ է տվել կոռուպցիայի գործով երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրանք առաջադրել: Այս մասին հաղորդագրություն տարածել է ոստիկանության թվիթերյան էջը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ երկու քրեական գործերով հետաքննության արդյունքերով բավարար ապացույցների բազա է ձևավորվել, որպեսզի իրավասու մարմինները հնարավորություն ունենան իսրայելական կառավարության ղեկավարին մեղադրանք առաջադրել, մասնավորապես՝ խարդախության և կոռուպցիայի մեջ:

Այսպես կոչված «գործ 1000» և «գործ 2000» դեպքերում վարչապետը կասկածվում է անգամ կաշառք ստանալու և իշխանության չարաշահման մեջ:

Գործերում հիշատակվում է նաև հոլիվուդյան պրոդյուսեր Առնոն Միլչինի և ավստրալացի գործարար Ջեյմս Փաքերի անունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի գլխավոր դատախազ Ավիախայ Մանդելբլիթը կարգադրել է Նեթանյահուի դեմ քրեական գործով հետաքննություն սկսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: