Հայերեն   English   Русский  

​Հրանտ Դինքի գործով երկու մեղադրյալներ ազատ են արձակվել


  
դիտումներ: 181

Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը, որը քննում է պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը, երկու մեղադրյալների ազատ արձակելու որոշում է կայացրել:

Ինչպես հաղորդում է «Ակօս» թերի կայքը, ազատ են արձակվել մասնավորապես Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական շտաբի նախկին պաշտոնյաներ Վայսել Շահինն ու Օքան Շիմշեքը: Դատարանի որոշմամբ` վերջիններիս արգելվում է լքել երկրի սահմանները. նրանք դատարանի հսկողության տակ են գտնվում:

Վեյսալ Շահինն ու Օքան Շիմշեքը Տրապիզոնի ժանդարմերիայի այն պաշտոնյաներն են եղել, ովքեր նախքան Դինքի սպանությունը տեղեկություն են ստացել այն մասին, որ դրա ծրագրման համար ազատազրկման դատապարտված Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իիջը սպանելու է Դինքին: Շիմշեքն ու Շահինը հայտնել են, որ իրենք այդ տեղեկությունը փոխանցել են հետախուզական ծառայությանը, սակայն այդ առնչությամբ որևէ հրաման չեն ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: