Հայերեն   English   Русский  

Բոլիվիայում կառնավալի 4 օրերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 40-ը


  
դիտումներ: 231

Բոլիվիայում կառնավալի չորս օրերի ընթացքում զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ ևս 124 քաղաքացի՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է Բոլիվիայի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն: Գրում է Russian.rt.com-ը:

«Ցավոք սրտի, չնայած վերահսկողությանը՝ կառնավալի օրերին մեծ թվով զոհեր և վիրավորներ են գրանցվել», - Andina գործակալությունը մեջբերում է Ռոմերոյի խոսքերը:

Գործակալության տվյալներով՝ 2017թ. կառնավալի օրերին 54 մարդ է զոհվել, իսկ 2016թ.՝ 52: Հաղորդվել է, որ այս տարվա տվյալները դեռևս վերջնական չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոլիվիայում կառնավալի առաջին օրը 20 մարդ է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: