Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները հայտնել են Դոնալդ Թրամփ Կրտսերին ուղղված նամակում վիրավորանքների մասին


  
դիտումներ: 345

ԱՄՆ-ի նախագահի որդուն՝ Դոնալդ Թրամփ Կրտսերին ուղղված սպիտակ փոշիով ծրարում նաև քաղաքական գործչին ուղղված վիրավորանքներով նամակ է եղել: Այդ մասին հայտնում է The New York Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Դու սարսափելի մարդ ես: Ահա թե ինչու են մարդիկ ատում քեզ: Դու ստանում ես այն, ինչին արժանի ես», - պարբերականը մեջբերում է նամակի տեքստից մի հատված:

Փետրվարի 12-ին հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփ Կրտսերի կինը՝ Վանեսա Թրամփը, իրենց բնակարան առաքված սպիտակ փոշիով ծրարը բացելուց հետո հոսպիտալացվել է:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ծրարում եղած նյութն անվնաս է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: