Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 2303

Փետրվարի 16-ին ,Արամ Խաչատրյանե համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:

Ծրագիր` Չայկովսկի. ,Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա, Բրուխ. Ջութակի կոնցերտ, Բրամս. Սիմֆոնիա թիվ 2: Մենակատար՝ Դիանա Ադամյան (ջութակ): Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Փետրվարի 17-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի ,Հազար ու մի երգե կրթական ծրագիրը, որի ընթացքում հանդիսատեսը պարերգեր կսովորի: Վարող՝ Նաիրի Խաչատուրեան: ,Հայ գեղջուկ պարերի ժամանակ սովորաբար նվագարաններ չեն մասնակցում. հայ ժողովուրդը պարում է երգելով: Մեր հին նախնիքը երգելով պարելուն ասում էին՝ գեղօնե (Կոմիտաս):

Փետրվարի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Խաչատրյանի ,Գայանե» բալետը՝ 3 գործողությամբ: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան: Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի: Նկարիչ՝ Մինաս Ավետիսյան: Զգեստների նկարիչ՝ Ռուբինե Հովհաննիսյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

Փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին, թումանյանական միջոցառումների շրջանակում ,Նարեկացիե արվեստի միությունում տեղի կունենա Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների ցուցահանդեսը: Կներկայացվեն մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա արված վառ ու գեղեցիկ աշխատանքներ: Մուտքն ազատ է:

Փետրվարի 20-ին ,Բոհեմե թատրոնում կներկայացվի «Ճտերն աշնանն են հաշվում» կատակերգությունը: Հեղինակներ՝ Նարեկ Դուրյան, Թելման Առաքելյան, Ռաֆֆի Թադևոսյան: Պրոդյուսեր՝ Քրիստինա Հովհաննիսյան: Դերերում՝ Նարեկ Դուրյան, Վարուժան Մանուկյան, Գրիգորի Հակոբյան, Անդրանիկ Հարությունյան և այլք:

Փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին, ,Նարեկացիե արվեստի միությունում տեղի կունենա դասական երաժշտության երեկո: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների կատարմամբ կհնչեն Ամադեուս Մոցարտի, Նիկոլո Պագանինիի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Սերգեյ Ռախմանինովի, Ռոբերտ Շումանի, Ֆրանսուա Ֆրանկյորի ստեղծագործություններից: Մասնակիցներ՝ Հայկ Առաքելյան (թավջութակ), Էդմոնդ Հովհաննիսյան (ջութակ), Ալինա Հակոբյան (դաշնամուր), Մարիաննա Հայրապետյան (դաշնամուր): Երիտասարդ երաժիշտները միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Մուտքն ազատ է:

Փետրվարի 21-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի ,Քարերը հավաքելու ժամանակըե կատակերգությունը: Հեղինակ՝ Գուրգեն Խանջյան: Բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի: Ռեժիսոր՝ Արմեն Մարգարյան: Գեղ. ղեկ.՝ Երվանդ Ղազանչյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: