Հայերեն   English   Русский  

Դժվար թե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Ալիևի ռեժիմի դեմ. փորձագետ


  
դիտումներ: 998

Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագիծը ուժի մեջ է մտել:

Այն վերաբերում է նաև Հայաստանին, քանի որ, ըստ փաստաթղթի, ԱՄՆ-ի նախագահը կարող է սանկցիաների ցուցակում ներառել նաև այն երկրներին, որոնք Պաշտպանության ոլորտինն վերաբերող պայմանագիր են կնքել ՌԴ-ի հետ: Ի տարբերություն Ադրբեջանի, որը ռազմական մթերք է գնում նաև Իսրայելից և Պակիստանից, ՀՀ-ի համար Ռուսաստանը զենքի գլխավոր մատակարարն է:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց, որ այս այնգամ սա պարզապես քայլ չէ, այլ համակարգային մոտեցում և չնայած մի քանի գործիչներին դժգոհությանը այս մեքենան գործելու է:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը մուտք է գործել ավանդաբար ամերիկյան համարվող շուկաներ՝ Թուրքիա, Սաուդյան Արաբիա և այլն: Այն, որ Թուրքիան ռազմական զենք է գնելու ՌԴ-ից անհանգստացրել է ամերիկյան իշխանություններին և ուշադիր հետևելու են այս գործընթացին:

Ինչ վերաբերում է այդ սանկցիաների ազդեցությանը Ադրբեջանի կամ Հայաստանի վրա, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ն պետք է ուշադիր կերպով հետևի իրադարձությունների զարգացմանը.« Սպառնալիք կա մեզ համար, սակայն, որքան հասկանում եմ, անգամ այն գնումը, որ իրականացնում ենք Ռուսաստանից, ծավալով այնքան մեծ չէ, որոնք կարող է առաջացնել անհանգստություն»:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանը Ռուսաստանից ավելի էժան գնով է ձեռքբերում ռազմամթերք, Ստեփան Գրիգորյանը հակադարձեց հարցով՝ իսկ ով է հաշվել կամ համեմատել դա.«Պարզապես մենք ավանդաբար աշխատում ենք Հայաստանի հետ, մեր ենթակառուցվածը կառուցված է դրա վրա: Սակայն չեմ կարող ասել, որ Հայաստանին ավելի ձեռնտու է ՌԴ-ից գնել զինամթերք»,-նշեց նա:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր հերթին նշեց, որ հաշվի առնելով ԱՄՆ և ՌԴ լարված հարաբերությունները՝ անկախ պատժամիջոցներից, Հայաստանը ԱՄՆ-ի կողմից որոշ սանկցիաների պետք է սպասել ամեն պահի:

Նրա խոսքով՝ մյուս կողմից ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին նույնը չի կարելի ասել. «Իհարկե որոշակի լարվածություն կա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում, հատկապես, մարդու իրավունքների և խոսքի ազատության հարցում, բայց բիզնես մակարդակում նրանց հարաբերությունները լավ են. դժվար թե ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Ալիևի ռեժիմի դեմ»:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: