Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլիին Ամստերդամում են նկատել


  
դիտումներ: 706

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Նիդերլանդներ է ժամանել:

Այդ մասին հայտնում է Nu.nl պորտալը: Գրում է Gazeta.ru-ն:

Պորտալի տեղեկություններով՝ Սահակաշվիլին փետրվարի 14-ին է Սխիպհոլ օդանավակայան ժամանել:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ամուսնացած է Նիդերլանդների քաղաքացի Սանդրե Ռուլոֆսի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլիին կալանավորել են Կիևի ռեստորաններից մեկում, իսկ այնուհետև արտաքսել Լեհաստան: Իսկ նա հասցրել է ուկրաինական իշխանությունների այդ որոշումը բողոքարկել դատարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: