Հայերեն   English   Русский  

ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության շենքի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգությունը


  
դիտումներ: 421

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԴԲ-ն հետաքննում է Մերիլենդ նահանգում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության շենքի հարևանությամբ գրանցված հրաձգության միջադեպը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ ՀԴԲ-ի աշխատակիցները դեպքի վայր են մեկնել:

«Իրավիճակը վերահսկվում է», - հայտարարել է Ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչը:

Գերատեսչության տվյալներով՝ կրակոցների հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին Ազգային անվտանգության գործակալության շենքի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության մասին: Իսկ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախագահ Դոնալդ Թրամփը ևս տեղեկացված է այդ մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: