Հայերեն   English   Русский  

Շարլիզ Թերոնը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 1053

2016թ․ հայտնի հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը «Սպիտակաձյունիկը և սրսորդը 2» ֆիլմի պրոդյուսերների հետ երկար բանակցություններից հետո հասավ իր նպատակին, որպեսզի ֆիլմում դերի համար իրեն նույնքան վճարեն, որքան Քրիս Հեմսվորթին, և այժմ արդեն կոչ է անում իր գործընկերուհի այլ դերասանուհիների հետևել իր օրինակին և ավելի ակտիվ պայքարել իրենց հոնորարների համար: Գրում է Popcornnews.ru-ն:

Հոլիվուդում տղամարդկանց և կանանց հոնորարների հսկայական տարբերությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է:

Նախքան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի անվան շուրջ աղմկահարույց սեքս սկանդալի ծագումը Հոլիվուդում քննարկվող ամենասուր խնդիրը դերասանների և դերասանուհիների հոնորարների տարբերությունն էր: Իսկ Շարլիզ Թերոնի շնորհիվ այդ քննարկումներն ավելի են թեժացել այն բանից հետո, երբ նա առաջարկել է հրաժարվել քաղաքակիրթ մոտեցումից և ավելի պահանջկոտ և կոշտ լինել:

«Ես մի իրավիճակում եմ հայտնվել, որը թույլ տվեց վերջնագիր ներկայացնել և նույնքան հոնորար պահանջել, որքան իմ գործընկերն էր ստանալու: Մենք միասին էինք ֆիլմում նկարահանվելու և ինչու չպետք է նույնքան հոնորար ստանայինք», - հայտարարել է Թերոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: