Հայերեն   English   Русский  

​Հիպոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը (մաս 2 )


  
դիտումներ: 5179

Նախորդ համարում անդրադարձանք Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող գումարների վերադարձի ինստիտուտի մասին։ Մասնավորապես ներկայացրինք շահառուներին, հատուցման դեպքերը և սահմանափակումները։

Այս համարում ավելի մանրամասն կներկայացնենք այն իրավական պահանջները, որոնց պահպանման դեպքում կարելի է օգտվել օրենսդրական կարգավորումից։

Ի՞նչ է պետք առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման համար ներկայացնել տարածքային հարկային մարմին.

- հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմումը,

- վարկառուի անձը հաստատող փաստաթուղթը,

- վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

- հիպոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը կամ այդ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականը,

- հիպոթեքային վարկը տրամադրած ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը հաշվետու ժամանակահատվածում վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն համաձայնություն է տվել ԱՔՌԱ վարկային բյուրոյին ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն տվյալ վարկառուի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում վճարված տոկոսների մասին,

- ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքը կառուցապատողի կողմից տրված տեղեկանքը բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվությունը.

- ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: