Հայերեն   English   Русский  

Կիևի դատարանը հրաժարվել է Յանուկովիչի գործով Գերմանիայի նախագահին հարցաքննության կանչել


  
դիտումներ: 588

Կիևի Օբոլոնսկի շրջանային դատարանը հրաժարվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին հարցաքննության կանչել: Այդ մասին հայտարարել է նախագահող դատավոր Վլադիսլավ Դևյատկոն: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ վերաբերում է Շտայնմայերին որպես վկա կանչելուն... դիմումը մերժել է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Դևյատկոյի խոսքերը:

Հաղորդվել է, որ ավելի վաղ Յանուկովիչի փաստաբանները նախօրեին միջնորդություն են ներկայացրել եվրոպական քաղաքական գործիչների, այդ թվում Շտայնմայերին հարցաքննության կանչելու համար, որոնք որպես երաշխավոր անձ են հանդես եկել 2014թ. Ուկրաինայում խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաջորդ շաբաթ Յանուկովիչի գործով մտադիր են հարցաքննել նաև Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: