Հայերեն   English   Русский  

Վտանգը չափազանցվում է, բայց մենք հետևում ենք զարգացումներին. Շավարշ Քոչարյան


  
դիտումներ: 882

«Վտանգը չափազանցվում է , սակայն չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել զարգացումները»:

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, ըստ որի՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի գործարքներ կնքելու պարագայում ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառի նաև Հայաստանի նկատմամբ:

Այն հարցին, թե ՌԴ ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարո՞ղ են ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, արտգործնախարարի տեղակալը կոչ արեց առաջ չընկնել:

«Մենք հետևում ենք իրավիճակին և միաժամանկ շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչն է»,-ասա նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարարների՝ ԱՄՆ «նախազգուշական ցուցակում» հայտնվելուն՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի անունն է հնչում, Շավարշ Քոչարյանը նախ նշեց, որ պետք է ճշտել՝ մամուլի հրապարակումները մի բան են, ԱՄՆ ցուցակը՝ այլ բան, և իր տեղեկություններով՝ նշված անձինք չկան:

Անդրադառնալով Երևանի ավագանիում «Երկիր Ծիրանի» խմբակցության և «Հանրապետական» խմբակցության միջև տեղի ունեցած միջադեպին՝ Շավարշ Քոչարյանը նշեց. «Իհարկե տհաճ է, չի կարելի տեղական ինքնակառավարման մարմնի մակարդակը իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկի մակարդակի, դրանից լավ հետ չի գալիս»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: