Հայերեն   English   Русский  

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված կինն աշխատել է ԱԻՆ սեյսմիկ ծառայությունում. նա և դուստրը որոնվել են որպես անհետ կորած


  
դիտումներ: 10595

Փետրվարի 15-ին Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում մահացած, 1981 թ. ծնված Գ. Հ.-ն եղել է ԱԻՆ աշխատակից:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից.


«Մահացած կնոջ ինքնությունը պարզվել է: Գ.Հ.-ն աշխատել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում»:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առնչությամբ քննչական գործողությունները շարունակվում են.

«Քննչական գործողությունները շարունակվում են, նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել մոր և դստեր անհետ կորելու վերաբերյալ:



Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 15-ին՝ ժամը 14:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նշվում է, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել են 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: