Հայերեն   English   Русский  

Հենրիխ Մխիթարյանը՝ «Էստերսունդի» հետ խաղում. վիճակագրություն. տեսանյութ


  
դիտումներ: 268

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Էստերսունդի» հետ խաղում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել:

Հենրիխ Մխիթարյանը, ով երկու գոլային փոխանցում է կատարել: Առաջին դեպքում ինքնագոլ է գրանցվել, իսկ երկրորդում աչքի է ընկել Մեսութ Օզիլը:

Ըստ Whoscored.com սպորտային կայքի՝ Հայաստանի հավաքականի ավագը այդ մրցավեճի ընթացքում 6 հարված է կատարել, որոնցից 3 դարպասին են ընթացել, 2-ը փակել են պաշտպանները, իսկ մեկը շեղ է ընթացել: Հատկապես վտանգավոր է եղել խաղասկզբում Հենրիխի այն հարվածը, որի ժամանակ գնդակն ընթացել է դեպի դատարկ դարպասը, սակայն պաշտպանը մի կերպ այն հանել է անկյունային: Երկու թիմերի կազմում մյուս բոլոր ֆուտբոլիստներից ամենաշատ հարված կատարողը եղել է Դենի Ուելբեքը` 3:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: