Հայերեն   English   Русский  

​Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է, որ ափսոսում է կատարվածի համար


  
դիտումներ: 474

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը խոստովանել է, որ ափսոսում է կատարվածի համար: Այդ մասին նա գրել է Շիենի բանտի, որտեղ պահվում է, ղեկավարությանն ուղղված նամակում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ցավում եմ այն գործողությունների համար, որոնք ձեռնարկել եմ 2011թ. հուլիսի 22-ին, եթե դա հնարավոր լիներ, այնպես կանեի, որպեսզի այդ իրադարձությունները երբեք տեղի չունենային», - Verdens Gang պարբերականը մեջբերում է Բրեյվիկի նամակից հատված:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բրեյվիկը պաշտոնապես փոխել է իր անունը և ազգանունը: Որոշ տեղեկություններով՝ նրա անունն այժմ Ֆյոտոլֆ Հանսեն է:

2011 թ. հուլիսին Անդերս Բրեյվիկը ռումբ էր պայթեցրել Օսլոյի կառավարական թաղամասում: Ավելի ուշ Ուտոյա կղզում նա հրազենով հարձակվել էր նորվեգական աշխատավորական կուսակցության աշխատակիցների և երիտասարդական ճամբարի հյուրերի վրա: Արդյունքում զոհվել էր 77 մարդ:

Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: