Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում դատարանը մերժել է Ֆլորիդայի դպրոցի հրաձիգին գրավի դիմաց ազատ արձակել


  
դիտումներ: 355

Միացյալ Նահանգներում դատարանը մերժել է Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն իրականացրած 19-ամյա Նիկոլաս Քրուզին գրավի դիմաց ազատ արձակել: Այդ մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ մեղադրյալի փաստաբանը չի բողոքարկել դատարանի կայացրած որոշումը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Փարքլենդ այցելել:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ի երեկոյան Փարքլենդի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Նույն դպրոցի նախկին աշակերտ Նիկոլաս Քրուզի իրականացրած հրաձգության հետևանքով առնվազն 17 մարդ էր զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: