Հայերեն   English   Русский  

ԱՄՆ կոնգրեսում հանդես են եկել ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակման օգտին


  
դիտումներ: 469

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցները Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմին և Կոնգրեսի անդամներին կոչ են արել հանդես գալ Ադրբեջանում կալանավորված լրագրողների և այլ քաղբանտարկյալների պաշտպանության օգտին: Նրանց ազատ արձակման կոչերը հնչել են Միացյալ Նահնագների Կոնգրեսի նախաձեռնության շրջանակներում` հայտնի «Freedoms Project» անունով, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի շրջանակներում լսրումների ժամանակ ելույթ է ունեցել «Freedom Now»-ի տնօրեն Մելինա Միլացցոն, որը հայտարարել է, որ 2014 թ-ից Ադրբեջանի կառավարությունը լայնածավալ ճնշում է գործադրում քաղաքացիական հասարակության վրա: Երկրում քաղբանտարկյալների թիվն արդեն հասել է 160-ի:

«Մենք տեսել ենք, թե Ադրբեջանի կառավարությունը ինչպես է արձագանքել Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից ճնշմանը, օրինակ` այն ժամանակ, երբ 2017 թ-ի սեպտեմբերին ազատ է արձակվել լրագրող Մեհման Ալիևն այն բանից հետո, ինչ սենատոր Դուրբինը փոփոխություն է մտցրել, որում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչեր է արել, եթե լրագրողն ազատ չարձակվի: Մենք պետք է Կոնգրեսում շատ ձայներ ունենանք, որպեսզի հանդես գանք շատ մարդկանց պաշտպանության օգտին, որոնց բերանը Ադրբեջանում փակել են»,- ասել է Մելինա Միլացցոն:

2012 թ-ի մեկնարկած «Freedoms project» ծրագիրը Կոնգրեսի անդամներին թույլ է տալիս իրենց համերաշխությունը հայտնել ծանր դրության մեջ գտնվող կոնկրետ քաղբանտարկյալների և հրապարակայնորեն հանդես գալ նրանց աջակցությամբ: Բացի այդ, կոնգրեսականները կարող են հրավիրել նաև միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը նրանց ազատ արձակմանը:

Իր ելույթում կոնգրեսական Ջեյմս Մակգովերնը` Հանձնաժողովի նախագահը, խոստացել է, որ ինքն ու իր օրենսդիր գործընկերները հետևելուն են, որպեսզի ամբողջ աշխարհում խղճի բանտարկյալները մոռացված չլինեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: