Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տունը Ռուսաստանին NotPetya վիրուսի կիրառմամբ կիբերհարձակման մեջ է մեղադրել


  
դիտումներ: 720

Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է NotPetya վիրուսի ստեղծման ներգրավվածության մեջ: Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը NotPetya վիրուսի կիրառմամբ հարձակում էր իրականացվել Ուկրաինայի և մի շարք այլ երկրների համակարգիչների վրա: Գրում է Russian.rt.com-ը:

«2017 թ. հունիսին ռուս հաքերները սկսել են պատմության ամենաավերիչ և ծախսատար կիբերհարձակումները: NotPetya- ի վիրուսի կիրառումով հաքերային հարձակումը արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում՝ պատճառելով միլիարդավոր դոլարների կորուստներ և վնասներ Եվրոպայում, Ասիայում եւ Ամերիկայում», - նշվել է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվել է, վիրուսն իբրև «դարձավ Ուկրաինան ապակայունացնելու Կրեմլի շարունակվող ջանքերի շարունակությունը»:

Նախօրեին Մեծ Բրիտանիայում ևս ռուսական իշխանություններին մեղադրել էին Ուկրաինայում համակարգիչների վրա 2017 թվականի հունիսին NotPetya վիրուսով կիբեր հարձակումների ներգրավվածության մեջ: Իսկ Կրեմլում հայտարարեցին, որ ռուսական կողմը «կտրականապես մերժում է» այդ մեղադրանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: