Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում արգելել են Ստալինի մասին ֆիլմի ցուցադրությունը


  
դիտումներ: 446

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն արգելել է կինոթատրոններում «Ստալինի մահը» բրիտանական ֆիլմի ցուցադրությունը:

«Cinema Plus»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ջաֆա Ախունդզադեն հայտնել է, որ Ռուսաստանում արգելված «Ստալինի մահը» սկանդալային կոմեդիայի պրեմիերան տեղի չի ունենա այն պատճառով, որ նախարարությունը տվյալ ֆիլմի ցուցադրությունը Բաքվում արգելելու որոշում է կայացրել: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կառույցի անդամները դիտել են ֆիլմը:

«Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, և դա մեր պատմությունն է, իսկ այն, ինչ ցուցադրվում է ֆիլմում, վիրավորում է այդ պատերազմում մահացածների հիշատակը: Նման կարծիք է հայտնել Մշակույթի նախարարությունը»,- ասել է Ջաֆա Ախունդզադեն:

Ռուսաստանի մշակույթի նախարարության հանրային խորհուրդը 2018 թ-ի հունվարին ֆիլմը դիտելուց հետո որոշել է, որ այն պատմական կամ մշակութային արժեք չի ներկայացնում, ավելին` նրանում պղծում են սովետական խորհրդանիշները` օրհներգը, կոչումներն ու մեդալները: Դրա հիման վրա ֆիլմի ցուցադրությունն արգելելու որոշում է կայացվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: