Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարը պատմել է Թրամփի նախագահության առաջին ամիսների քաոսի մասին


  
դիտումներ: 514

Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռայան Պրիբուսը պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Սպիտակ տանը տիրող քաոսի և գործերում կազմակերպության բացակայության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նշվել է Քրիս Ուիփլի The Gatekeepers գրքում, որը հաջորդ ամիս կթողարկվի:

«Վերցրեք այն ամենը, ինչը լսել եք, և բազմապատկեք 50-ով», - Vanity Fair ամսագիրը մեջբերում է Պրիբուսի խոսքերը:

Նա նշել է, որ ԱՄՆ որևէ այլ նախագահ ստիպված չի եղել այդքան շատ դժվարություններ հաղթահարել: Խոսքը մասնավորապես «Ռուսաստանի հետ կապերի» հետաքննությանը, հատուկ դատախազի նշանակմանը, ԶԼՄ-ներում հիստերիային, նախագահի հրամանագրերին և Obamacare ծրագրի փոփոխությանն ուղղված աշխատանքների մասին է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Fox News- ի լրագրող Ժանին Պիրոն, որը աջակցում է Թրամփին, մտադիր է ամերիկյան առաջնորդի մասին գիրք հրատարակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: