Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը «ռուսական միջամտության» գործով 20 ժամ շարունակ հարցաքննվել է


  
դիտումներ: 539

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում «ռուսական միջամտության» հետաքննության գործով ավելի քան 20 ժամ պատասխանել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հարցերին : Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ այս շաբաթ Բենոնը մի քանի անգամ հանդիպել է հատուկ դատախազի թիմի հետ:

Առաջին անգամ Բենոնին հարցաքննության հրավիրել էին 2018 թ. հունվարին:

Մյուլերը ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդականին հարցաքննության հրավիրել էր լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գրքի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանություններից հետո:

Գրքում նշվել է, որ Բենոնը «դավաճանական» է անվանել նախագահի որդի Դոնալդ Թրամփ Կրտսերի հանդիպումը ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: