Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տանը հաստատել են Թրամփի և Մեքսիկայի նախագահի հանդիպման նախապատրաստումը


  
դիտումներ: 569

Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի մի շարք նախարարների մասնակցությամբ խորհրդակցություններից հետո նախագահներ Դոնալդ Թրամփի և Էնրիկե Պենյա Նիետոյի կայանալիք հանդիպման նախապատրաստումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկու պատվիրակությունները ակնկալում են մոտ ապագայում հանդիպում կազմակերպել, որը հնարավորություն կընձեռի նախագահներ Դոնալդ Թրամփին և Էնրիկե Պենյա Նիետոյին ուսումնասիրել ձեռքբերված առաջընթացը և տարբեր բաց հարցեր քննարկել, որոնք կնպաստեն Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև հարաբերությունների առաջխաղացմանը», - նշվել է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Փետրվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր լատինամերիկյան շրջագայության շրջանակներում նաև Մեքսիկա էր այցելել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: