Հայերեն   English   Русский  

​Դատարանը Թրամփի միգրացիոն հրամանագիրը սահմանադրությանը հակասող է ճանաչել


  
դիտումներ: 575

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերջին տարբերակը: Այդ մասին հաղորդում է The Hill պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվում է, դատավորների մեծ մասը եզրակացրել է, որ այդ հրամանագիրը կրոնական հիմքերով խտրականության դրսևորում է, ինչը հակասում է ԱՄՆ-ի սահմանադրությանը:

Պարբերականի տվյալներով՝ սա արդեն երկրորդ անգամ է, երբ ԱՄՆ-վերաքննիչ դատարանը ամերիկյան վարչակազմի միգրացիոն հրամանագրի դեմ որոշում է կայացնում: Խոսքը միգրացիոն հրամանագրի մասին է, որով արգելելվում էր մի շարք մահմեդական երկրների, ինչպես նաև Վենեսուելայի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել էր Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի լիարժեք կիրառումը հիմնականում վեց մահմեդական երկրների քաղաքացիների դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: