Հայերեն   English   Русский  

​39-ամյա կնոջը բանտարկելու են աղբը սխալ արկղում դնելու համար


  
դիտումներ: 821

Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Լոնդոնի Վուդ Գրին թաղամասի բնակչուհի 39-ամյա կնոջը բանտարկելու են աղբը սխալ արկղում դնելու համար:

Երկու երեխաների մայր, 39-ամյա կնոջը ոստիկանները ցանկանում են բանտ նստեցնել և տուգանել 100,000 ֆունտ ստեռլինգով, այն բանից հետո, երբ վերջինս ստվարաթղթե արկղը տեղադրել է սխալ աղբարկղի մեջ:

Էլիսոն Մափլեթոֆթի պնդմամբ լինելով փոքրիկ բիզնեսի սեփականատեր, երկու երեխաների մայրը երբեք խնդիրներ չի ունեցել օրենքի հետ, սակայն նրա զարմանքը մեծ էր, երբ ստացավ նամակ, որտեղ նշված էր վերջինիս 600 ֆունտ ստեռլինգով տուգանվելու մասին: Կնոջը բանտով սպառնալու պատճառը ստվարաթղթե արկղը սխալ աղբարկղում դնելն է: Տիկնոջ խոսքով նրան հասցված վնասը միայն ֆինանսական չէ: Տուգանվելու, քրեական հանցագործության և անգամ բանտարկվելու սպառնալիքները հանգեցրել են այն բանին, որ Էլիսոնը ունենում է խուճապային նոպաներ և բուժման կարիք ունի: Վերջինիս կարծիքով, ինքը դարձել է “աղբարկղի” զոհը: Ոստիկաները վարձվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և խստորեն հետևում են այն մարդկանց, ովքեր չեն հետևում աղբահանության կանոններին: Կնոջ կարծիքով սա կարող է դիտվել նաև գումար վաստակելու տարբերակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: