Հայերեն   English   Русский  

​Բարձր արյան ճնշման դեպքում Ձեզ կօգնի կալիումը


  
դիտումներ: 1069

Վերջին ամիսիների ընթացքում լրատվամիջոցների շրջանում հաճախ կարելի է հանդիպել բարձր ճնշման թեմային:

Բոլորին է հայտնի, որ արյան բարձր ճնշումը կապված է օրգանիզմում եղող զարկերակների և երակների հետ, որոնց միջոցով ապահովվում է արյան հոսքն ամբողջ օրգանիզմում:

Մարդիկ հաճախ սրտի առողջ աշխատանքը կապում են քիչ նատրիումի կամ աղի օգտագործման հետ: Այնուհետև օգտագործելով քիչ նատրիում պարունակող սննդամթերք, արագորեն հրաժարվում են դրանից, գունատվելու պատճառով: Աղից հրաժարվելու փոխարեն բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս օգտագործել շատ կալիում պարունակող սննդամթերք: Կալիումը գաղտնի զենք է սրտային հիվանդությունների դեմ, և կարգավորում արյան ճնշումը:

Մարդկանց հայտնի շատ դիետաներ առաջարկում են նատրիումով հարուստ և քիչ քանակությամբ կալիում պարունակող սննդամթերք, ինչը առաջացնում է անարդյունավետություն: Այնինչ այս երկու բաղադրիչները օրգանիզմում աշխատում են համատեղ: Շատ հեշտ է տարբերակել այս երկու բաղադրիչները պարունակող սննդամթերքները. կալիումով հարուստ են հիմնականում մրգերը և բանջարեղենները, իսկ նատրիում պարունակում են փաթեթավորված մթերքները:

Օրական մարդը պետք է ընդունի 4700մգ կալիում, սակայն ըստ հետազոտության տվյալների մարդկանց ավելի քիչ քան 2 տոկոսի օրգանիզմում է առկա բավարար քանակությամբ կալիում: Խորհուրդ է տրվում օգտագործել մածուն, որի մեջ կլինեն բանանի կտորներ կամ չորացրած ծիրան: Գազարի հյութը նույնպես կապահովի կալիումի բավարար քանակը Ձեր օրգանիզմում: Ցանկալի է նաև լոբու, սպանախի և ճակնդեղի հաճախակի օգտագործումը, իսկ Արևադարձային մրգերից խորհուրդ է տրվում ուտել ավոկադո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: