Հայերեն   English   Русский  

Յենս Ստոլտենբերգը հայտարարել է ՌԴ-ի պատճառով նոր միջուկային սպառազինությունների մրցավազքի հնարավորության մասին


  
դիտումներ: 414

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը և նման կերպ միջուկային սպառազինությունների նոր մրցավազք հրահրում: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Bild թերթին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

«ԱՄՆ-ն, որպես հրթիռների վերացման մասին պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը, որոշել է, որ Ռուսաստանը խախտում է այն և պատրաստվում է մշակել և զարգացնել, ինչպես նաև փորձարկել միջին հեռահարության նոր հրթիռ: ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները մտահոգված են այդ կապակցությամբ», - ասել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանում միջուկային զենքի արդիականացումը կարող է այլ եվրոպական երկրների սադրել միջուկային ծրագրի զարգացման:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների միջուկային զինանոցն ամենահզորն է աշխարհում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: