Հայերեն   English   Русский  

Ասանժը մեկնաբանել է ռուսների հասցեին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հնչեցրած մեղադրանքները


  
դիտումներ: 620

Սկանդալային WikiLeaks պորտալի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը կարծում է, որ ռուսական «Համացանցային հետազոտությունների գործակալություն» ընկերության ազդեցությունն ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա աննշան բնույթ է կրել: Գրում է Russian.rt.com-ը:

««Համացանցային հետազոտությունների գործակալության» գործողություններն, անկասկած, ռազմավարական առումով այլ ներգրավված ուժերի հետ համեմատ աննշան են», - գրել է Ասանժը թվիթերում:

Նրա կարծիքով՝ հարյուրավոր համացանցային տրոլների գործողություններն անկարող են ամրապնդել հակասությունները, որոնք կարող են հանգեցնել ամերիկյան հասարակության պառակտվածության:

Փետրվարի 16-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը 13 ռուսների և 3 ռուսական ընկերությունների մեղադրել էր «ընտրություններին միջամտելու մեջ»:

Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրանքները անհեթեթ էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: