Հայերեն   English   Русский  

Բիլ Գեյթսը մեծահարուստների համար բարձր հարկեր է պահանջում


  
դիտումներ: 442

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը քննադատել է ԱՄՆ-ի իշխանությունների հաստատած նոր հարկային բարեփոխումները՝ դրանք ռեգրեսիվ անվանելով: Գրում է Vesti.ru-ն:

Ամերիկացի միլիարդատիրոջ խոսքերով՝ բարեփոխումներից ամենամեծ առավելությունները կունենան կորպորացիաները և ամենահարուստ մարդիկ, այլ ոչ թե հասարակ ամերիկացիները:

«Նրանք, ովքեր հարուստ են ավելի մեծ առավելություններ կստանան, քան միջին խավը կամ աղքատ մարդկիկ, և սա հակասում է նրան, ինչ մենք ցանկանում ենք տեսնել՝ սոցիալական ապահովության համակարգի ամրապնդում և բարձր հարկեր ամենահարուստների համար», - ասել է Բիլ Գեյթսը:

Microsoft ընկերության հիմնադիրը հիշեցրել է, որ ավելի շատ հարկեր է վճարել, քան այլ որևէ մեկը՝ ավելի քան 10 մլրդ դոլար: Սակայն միլիարդատերը վստահ է, որ կառավարությունը պետք է հարուստ մարդկանցից ավելի բարձր հարկերի վճարում պահանջի:

«Ես պետք է ավելի շատ հարկեր վճարեմ», - CNN- ին տված հարցազրույցում ասել է Բիլ Գեյթսը:

Ներկայումս Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է ավելի քան 90 միլիարդ դոլար, որնցից ավելի քան 40 միլիարդը նա բարեգործության վրա է ծախսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: