Հայերեն   English   Русский  

​Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին


  
դիտումներ: 548

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհակալություն հայտնելով աշակերտներին հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակության հարցում և նկատել, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների` այսօր ունենք հայրենանվեր ու հայեցի դաստիարակված սերունդ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալ տանտիրոջ իրավունքով իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դպրոցականները խոստացել են, որ կշարունակեն լավ սովորել և դառնալ մեր երկրին ու պետությանն արժանի քաղաքացիներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: