Հայերեն   English   Русский  

Սիրիայի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-ի ագրեսիան կարող է ձգձգել ահաբեկչության դեմ հաղթանակը


  
դիտումներ: 464

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը Մոսկվայում «Վալդայ» ակումբի կազմակերպած խորհրդաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ագրեսիան կարող է հանգեցնել նրան, որ երկրում ահաբեկչության դեմ պայքարը երկարաձգվի: Գրում է Russian.rt.com-ը:

«Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների ագրեսիան կարող է հետաձգել ահաբեկչական վարձկանների դեմ մեր հաղթանակի մասին վերջնական հայտարարությունը, բայց չի կարող փոխել այն փաստը, որ Ամերիկան և արևմտյան գերտերությունները կանգնած են պատմության ոչ ճիշտ կողմում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Շաբաանի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի բացման արարողության ժամանակ կոչ էր արել ԱՄՆ-ին Սիրիայում կրակի հետ չխաղալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: