Հայերեն   English   Русский  

​Բասկերեն խոսող ֆուտբոլիստներին մրցավարը սպառնացել է հեռացնել խաղից իրենց սեփական լոզվով խոսելու համար:


  
դիտումներ: 334

Բասկերեն խոսող ֆուտբոլիստներին մրցավարը սպառնացել է հեռացնել խաղից իրենց սեփական լոզվով խոսելու համար:

Էլգիոբարի և Իդիազաբալի միջև ֆուտբոլային խաղը կայացել է Բասկերի երկրում, Իսպանիայի հյուսիսում գտնվող անկախ համայնքում, որտեղ խոսում են իրենց սեփական լեզվով:

Իսպանական մամուլը հայտնում է, որ ֆուտբոլային խաղի իսպանացի մրցավարը զգուշացրել է ֆուբոլիստներին, որ վերջիններիս կհեռացնի խաղից, եթե նրանք խոսեն Բասկերեն խաղի ընթացքում: Սակայն խաղը կայացել է Բասկերի ինքնավար համայնքում, որտեղ խոսում են իրենց իսկ լեզվով: Տեղեկությունների համաձայն խաղի մրցավարը չի տիրապետում Բասկերենին, և չի ցանկացել հեռացնել խաղացողներին վիրավորելով նրանց, սակայն տատածաշրջանի մշակույթի և սպորտի փոխնարար Դենիս Իթխասոն բացատրություն է պահանջել մրցավարից: Փոխնախարարի խոսքով մրցավարի վերաբերմունքը չի կարող անտեսվել: Նրա կարծիքով նման դեպքերի արդյունքում նվազում է հարգանքը լեզվի և մշակութային ժառանգության հանդեպ: Հարկ է նշել, որ ինչպես Կատալոնիան, Բասկերի համայնքը նույնպես ունի ուժեղ մշակութային ավանդույթներ և մշակութային ժառանգություն համարվող իրենց սեփական լեզուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: