Հայերեն   English   Русский  

​Գիտնականները գտել են օդի միջոցով սմարթֆոնները լիցքավորելու եղանակը


  
դիտումներ: 2660

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները սարք են հնարել, որը մթնոլորտից հոսանք է ստանում:

Այդ մասին նշվում է համալսարանի կայքում:

Գիտնականները բացատրում են, որ սարքն աշխատում է շնորհիվ շրջակա միջավայրի ջերմաստիճանի ամենօրյա տատանումների:

Կայքում նշված է նաև, որ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանների10 աստիճան տատանման պայմաններում այն արտադրում է 1,3 միլիվատտ էներգիա և 350 միլիվոլտ հզորություն, ինչը բավարար է հասարակ հաղորդիչների և կապի միջոցների համար:

Սարքի մի կողմը տաքություն է բաց թողնում, իսկ մյուս կողմը այն հավաքում է:

Նման տատանումները թույլ են տալիս էլեկտրաէներգիա արտադրել:

Մասնագետներն իրենց հայտնագործության միջոցով պլանավորում են լիցքավորել բջջային հեռախոսները: Դրա համար նրանք պատրաստվում են հզորացնել այն:

Նրանք գտնվում են, որ հետագայում կկարողանան էլեկտրաէներգիայով ապահովել հեռավոր շրջանները և նույնիսկ տիեզերագնացներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: