Հայերեն   English   Русский  

​Հայաստանը կունենա չինարենի ուսուցման առաջադեմ դպրոց


  
դիտումներ: 2687

Սեպտեմբերից Հայաստանում կգործի չինարենի ուսուցման առաջադեմ դպրոց:

Այս մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով դպրոցը կգործի հատուկ ծրագրով, իսկ չինական կողմը այս ծրագրի համար ներդրել է 11մլն դոլար:

Դպրոցը կզբաղեցնի գրեթե 15.000 քառակուսի մետր տարածք և կհամապատասխանի ժամանակակից բոլոր ստանդարտներին: Նախագծի շինարարությունը կավարտվի սեպտոմբերին: Նախարարի խոսքով դպրոցը կլինի հայկական, որտեղ չինարենը կուսուցվի հինգերորդ դասարանից: Բացի դրամական օժանդակությունից, չինական կողմը կուղարկի նաև չինացի ուսուցիչներ հետագա չորցիս հինգ տարիների համար, մինչև որ հայկական կողմը կունենա չինարենի իր մասնագետները: Նախարարը նշեց, որ նմանատիպ նախագծերը արդեն իսկ հաջողությամբ են իրագործվել Հայաստանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: