Հայերեն   English   Русский  

Ալիևի հայտարարությանը համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալ. Տ. Բալայան


  
դիտումներ: 575

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը գրառում է կատարել թվիթերյան էջում՝ անդրադառնալով Զաքիր Հասանովի հայտարարություններին:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: