Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Գարներին խորհրդավոր տղամարդու հետ ժամադրության ընթացքում են նկարահանել. Լուսանկարներ


  
դիտումներ: 584

Ինչպես հայտնի է, 2017թ. ապրիլին Ջենիֆեր Գարները և Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվեցին: Եվ եթե հոլիվուդյան դերասանն անմիջապես սիրավեպ սկսեց պրոդյուսեր Լինդսի Շուկուսի հետ, ապա նրա նախկին կինը նախընտրեց իրենց ամբողջովին նվիրել աշխատանքին ու երեխաների խնամքին: Գրում է Elle.ru-ն:

Սակայն վերջերս արևմտյան լրատվամիջոցները դերասանուհուն նախ սիրավեպ վերագրեցին Քրիս Փեյնի, իսկ այնուհետև Ֆերգիի նախկին ամուսին Ջոշ Դյուամելի հետ:

Սակայն նախօրեին պապարացիները Գարներին խորհրդավոր տղամադրու հետ գրկախառնված են լուսանկարել: Իսկ համացանցում դերասանուհու երկրպագուները միաձայն կարծիք են հայտնել, որ նա ակնհայտորեն ժամադրության է գնացել մի տղամարդու հետ, որի հետ ջերմ հարաբերություններ ունի:

Սկզբում զույգը միասին ճաշել է, իսկ այնուհետև քաղաքում զբոսանքի գնացել: Դերասանուհու երկրպագուները նկատել են, որ նոր ընտրյալը համապատասխանում է Գարներին՝ բարձրահասակ է, գեղեցիկ է հագնվում, բացի այդ հմայիչ ժպիտ ունի: Կարծես Ջենիֆեր Գարները պատրաստ է վերջապես նոր կյանք սկսել առանց Բեն Աֆլեքի, որին երկար ժամանկ չէր կարողանում բաց թողնել:

Գարներ

Գարներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: