Հայերեն   English   Русский  

Նիկոլաս Մադուրոն առաջարկել է Թրամփին անձնական հանդիպման ժամ և վայր նշանակել


  
դիտումներ: 169

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփին անձնական հանդիպման ժամ և վայր նշանակել, որպեսզի քննարկեն երկու երկրների հարաբերությունները: Գրում է Russian.rt.com-ը:

«Դոնալդ Թրամփը հանդես է եկել կոչով, որպեսզի քայլեր ձեռնարկվեն թույլ չտալ միջամտել այլ երկրների ներքին գործերին: Ժամանակն է եկել կատարել դա և ագրեսիայի փոխարեն երկխոսության անցում կատարել: Կարակասը կամ Վաշինգթոնը: Ժամանակ և վայր՝ ես այնտեղ կլինեմ», - գրել է Մադուրոն թվիթերում:

2017թ. սեպտեմբերին Մադուրոն հայտարարել էր, որ ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփը իրենից կախվածություն ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: