Հայերեն   English   Русский  

«168 ժամ». Երևանյան բնակարանների «հանելուկը». բազմաբնակարան շենքերի շուկայում ոչ միայն կենտրոնացում կա, այլև գերկենտրոնացում


  
դիտումներ: 217

«2017 թվականին Երևանում վաճառվել է 10130 բնակարան:

2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ՝ աճել է 1943-ով կամ 24%-ով: Համեմատության համար նշենք, որ հանրապետության մասշտաբով բնակարանների առքուվաճառքների թիվն աճել է 2407-ով կամ 20%-ով: Այսինքն՝ բազմաբնակարան շենքերի շուկայի ակտիվացումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է մայրաքաղաքով: Ավելին՝ Երևանում բազմաբնակարան շենքերի առքուվաճառքի ցուցանիշն աճել է ոչ միայն 2016 թվականի համեմատ, այլև ռեկորդային է վերջին 10 տարիների կտրվածքով:

Մայրաքաղաքում ավելի շատ բնակարան վաճառվել է նախաճգնաժամային 2007 թվականին՝ 10330: Սա, իհարկե, համահունչ է 7.7%-անոց տնտեսական ակտիվության աճին: Սակայն կա մի հակասություն: Բնակարանային շուկայի նման աշխուժության դեպքում պետք է աճեին նաև բնակարանների գները, սակայն պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում:

Մեկ տարվա կտրվածքով՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016-ի դեկտեմբերի համեմատ, թանկացել են միայն Կենտրոնում գտնվող բնակարանների գները և որոշ չափով՝ Նուբարաշենի: Մյուս վարչական շրջաններում գները նվազել են: Եթե հիմնվենք միայն այս տվյալների վրա և համարենք, որ դրանք ճիշտ են, ապա կարելի է եզրակացնել, որ պահանջարկը մեծացել է միայն Կենտրոնի (մի քիչ էլ՝ Նուբարաշենի) բնակարանների նկատմամբ: Իսկ դա կնշանակի, որ բազմաբնակարան շենքերի շուկայում գնում է ոչ միայն՝ կենտրոնացում (Երևանում), այլև՝ գերկենտրոնացում (Երևանի Կենտրոնում)»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: